«ՖԱՐՄԱՍՈՖԹ» գիտա-արտադրական համալիր ՍՊԸ-ն հանդիսանում է առողջապահության ոլորտի հուսալի գործընկեր: Մեր գլխավոր առաքելությունը առողջապահության բարելավմանը նպաստելն է:
Այդ նպատակին հասնելու ուղիներից մեկն էլ մեր արտադրանքի անվտանգության մշտական դիտարկումն է (մոնիթորինգը): Անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն հավաքելն ընկերությանը հնարավորություն է ընձեռում տվյալ պատրաստուկի (պրեպարատի) մասին առավելագույնս ամբողջական և հուսալի տեղեկություններ ստանալու և տրամադրելու պացիենտներին ու բժիշկներին, որն էլ, իր հերթին, բժիշկներին տալիս է հիվանդների բուժումն ավելի լավ վերահսկելու հնարավորություն: Հետևելով օրենսդրության էթիկական սկզբունքներին ու պահանջներին, մենք հավաքում ենք տեղեկատվություն անվտանգության վերաբերյալ, իրականացնում ենք դրա վերլուծում, գնահատում, և իրազեկում ենք կարգավորող մարմիններին ու բժիշկներին:
Եթե Դուք տեղյակ եք «ՖԱՐՄԱՍՈՖԹ» ԳԱՀ» ՍՊԸ-ի դեղամիջոցների կիրառության ընթացքում երևան եկած անցանկալի հետևանքների և/կամ սրանց արդյունավետության և որակի հանդեպ բողոքների մասին, խնդրում ենք հաղորդել`
- 109544, ք. Մոսկվա, Էնտուզիաստների բուլվար, տուն 2 հասցեով
- pv@pharmasoft.ru էլեկտրոնային հասցեով
- Կամ զանգահարեք +7 (495) 626-47-55 հեռախոսահամարին
Այս ինֆորմացիան մեզ համար խիստ կարևոր է: Ձեր համագործակցությունն օգնում է մեզ՝ բարձրացնելու ընկերության արտադրած պրեպարատների անվտանգությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև՝ պաշտպանելու պացիենտների իրավունքները, բարեկեցությունն ու անվտանգությունը: